ACSES վերլուծական կենտրոնը ներկայացնում է ՀՀ կառավարության՝ 2024 թվականին նախատեսվող կրթության գծով ծախսերը․
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կրթության ոլորտին հատկացնել շուրջ 288 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 9%-ը:
Կրթության ոլորտի ծախսերի մոտ 42%-ը կամ մոտ 122 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով ավելի քան 408 հազար սովորողի անվճար կրթություն։
Դպրոցների, մանկապարտեզների կառուցման և վերանորոգման համար նախատեսվում է ավելի քան 100 միլիարդ դրամ՝ ի թիվս այլ ծրագրերի այդ միջոցները ուղղելով 15 մանկապարտեզների կառուցմանը, 85 դպրոցների կառուցմանը և նորոգմանը։
2024 թվականին ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը նախատեսվում է ուղղել շուրջ 23 միլիարդ դրամ՝ լրիվ կամ մասնակի փոխհատուցելով 45 հազար 654 ուսանողի արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության գծով ծախսերը։