Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Երիտասարդ ընտանիքներին՝ հիպոթեկային վարկերի ծրագիր. ինչ է պետք

Հնվ 2, 2024 00:19
140
ADS

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային (բնակելի տան) խնդիրների հաղթահարման ուղղությամբ պետական աջակցության արդյունավետ համակարգի ներդրումն է:

Ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման վարկը տրվում է ցածր տոկոսադրույքով և, բացի ցածր տոկոսադրույքից, ծրագրի շահառուները կարող են նաև ստանալ պետության կողմից սուբսիդավորում բնակարանը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում։

Ծրագրի շահառու կարող է դառնալ.

երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ընդ որում, ամուսիններից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի,


երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ)։


Անհրաժեշտ է դիմել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ հետ համագործակցող 15 բանկերից և 5 վարկային կազմակերպություններից որևէ մեկին։

Ծրագրի շահառու (վարկառու) դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (պարտադիր ցանկ)՝

Վարկառուի ինքնություն`

վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղթ),
վարկառուի ամուսնու անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղթ),
վարկառուի և նրա ամուսնու ծննդյան վկայականները,
վարկառուի և նրա ամուսնու սոցիալական քարտերը,
վարկառուի ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում):
Տվյալներ եկամուտների մասին՝

Եթե վարկառուն վարձու աշխատող է, ապա.

եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ պետք է նշված լինի վարկառուի (համավարկառուի) զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը և փաստացի եկամտի չափը (համախառն կամ զուտ),

վարկառուի, նրա ամուսնու և համավարկառուի անհատական հաշվի քաղվածքներ (վերջին մեկ տարվա, տրամադրվում է հարկային մարմնի կողմից),

տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը (եթե դիմողի զբաղվածությունը տվյալ աշխատավայրում 12 ամսից պակաս է)),


վարկառուի/համավարկառուի բանկային քարտի քաղվածքը, որտեղ նշված կլինի ամսական աշխատավարձի չափը (անհրաժեշտության դեպքում):
Եթե վարկառուն ինքնազբաղված է, ապա.

հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ),
պետական գրանցման վկայականը,
կանոնադրությունը (առկայության դեպքում),
գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն,
վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները՝ հաստատված հարկային մարմնի կողմից,
վերջին 1 տարվա եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (գրառումներ), (անհրաժեշտության դեպքում),
ինքնազբաղվածների եկամուտների գնահատման հաշվետվություն համաձայն Ստանդարտների Հավելված 1-ում ներկայացված ինքնազբաղվածների եկամուտները գնահատելու մեթոդաբանության,
գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։


Տեղեկություն վարկային պատմության մասին՝

վարկառուի և նրա ամուսնու (համավարկառուի) վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ամբողջական զեկույցներ:
Գույքային փաստաթղթեր՝

գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական,
գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիմքեր (ըստ անհրաժեշտության),

գրավադրվող անշարժ գույքի գծով սահմանափակումների միասնական տեղեկանք՝ տրված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից,

գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:
Այլ փաստաթղթեր՝

տեղեկանք ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վարկառուին և նրա ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ,


գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի (համավարկառուի)՝ դժբախտ պատահարից ապահովագրության վկայականներ,


վարկի տրամադրման անդորրագիր կամ քաղվածք:

Բացի վերոնշյալ փաստաթղթերից, կախված յուրաքանչյուր դեպքից, վարկառուից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց ցանկը կարելի է ստանալ վարկը տրամադրող ֆինանսակական կառույցից։

Աղբյուրը՝ Պետական աջակցությանծրագրերի իրազեկման հարթակ