2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 264,056 դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15.5% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.4%-ով և կազմել 199,699 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 16.3%-ով և կազմել 290,305 դրամ։
Տվյալների աղբյուրը ՀՀ վիճակագրական կոմիտն է։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.