«100 գաղափար Հայաստանի համար» 2024 թվականի մրցույթի հայտերի ընդունման փուլը մեկնարկում է
Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան
Գերմանիան արգելել է Motorola-ի և Lenovo-ի սարքերի վաճառքը
Չինաստանը դարձել է Հնդկաստանի հիմնական առևտրային գործընկերը 2023-2024 ֆինանսական տարում
BigStory-ն արդեն 19 ներդրում է արել հայ հիմնադիրներով ստարտափներում
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Microsoft-ը կդադարեցնի Windows 10-ի 21H2 տարբերակի աջակցությունը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Hack2Check 2024 մրցույթն ընդունում է հայտեր
Իրանի Կենտրոնական բանկն առևտրային գործառնություններում նախատեսում է օֆշորային ռիալ օգտագործել
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Այս և այլ կարևոր, օգտակար և հետաքրքիր բիզնես լուրերին ծանոթանալու համար այցելեք ABnews.am կայք
Ոսկու գինը նվազում է և մեկ ունիցայի դիմաց վաճառվում է $2352-ով
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար հայցերի թիվը աճել է 23 հազարով՝ հասնելով 231 հազարի
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են 1,36 մլն բարելով՝ նախորդ շաբաթվա համեմատ
Դոլարը և եվրոն նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ 13.05.24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ոսկու տենդի շարունակություն. Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ըստ Forbes-ի որոնք են 2024-ի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. մանրամասները՝ ABnews.am կայքում
Միջազգային տարբեր կառույցներ 2024-ի համար ՀՀ տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 տոկոսի միջակայքում. ԿԲ նախագահ

Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար

Դկտ 29, 2023 12:13
43
ADS

Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։

Ակբա բանկի թիմը տոնական միջոցառում կազմակերպելու փոխարեն համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ ձեռք մեկնել երեխաներին, որոնք դժվարության մեջ են։

Բանկի առաջին ծրագիրն ուղղված է երեխաների առողջությանը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը Ակբայից ստացած աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի երեխայի համար ձեռք կբերի հրատապ բուժման համար անհրաժեշտ ամբողջ դեղորայքը։

Երկրորդ ծրագրով Ակբան աջակցում է City of Smile բարեգործական հիմնադրամին. բանկի աջակցությամբ քաղցկեղ ունեցող 2 փոքրիկ կստանա ամբողջական բուժում։

Երրորդ ծրագիրն ուղղված է կրթությանը՝ «Թումոն Արցախի պատանիների» համար։ Բանկը կաջակցի, որ 12-18 տարեկան արցախցի պատանիները Թումոյի օգնությամբ իրենց ներուժը բացահայտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Չորրորդ ծրագրով Ակբան արցախցի փոքրիկներին նվիրում է Ամանորի հեքիաթ. Հայաստանի երգի պետական թատրոնի Ամանորի տոնական մյուզիքլին կայցելի շուրջ 1500 երեխա։

Ակբա բանկի յուրաքանչյուր աշխատակից մասնակից է այս նախաձեռնություններին՝ հույսով, որ երեխաները կունենան փոքրիկ տոն, ոգեշնչում և հավատ, որ ամեն բան լավ է լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

 

Մեկնաբանություն