ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 965.0 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 20.1%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 24.9%-ով և կազմել 105,244.0 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 20.6%-ով և կազմել 2,047,542.2 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 5.4%-ով և կազմել 30,326.9 տոննա։ Կրի արտադրությունն աճել է 24.0%-ով և կազմել 33,208.3 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 44.9%-ով և կազմել 4,458.8 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 46.5%-ով և կազմել 64,201.1 տոննա։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.