Հայաստանում կսահմանափակվի կրիպտո վճարումների կիրառումը՝ բացառությամբ որոշ դեպքերի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որտեղ են աշխատում և որքան են վաստակում ՀՀ քաղաքացիները՝ ըստ վերջին վիճակագրության. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ն արժանացել է նոր մրցանակի BACEE-ի կողմից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան արժե 1քմ բնակարանը Երևանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սոցցանցերում քո բիզնեսը ոչ ոքի հետաքրքիր չէ. ինչ անել. մանրամասները՝ ABNews.am կայքում
5 բիզնես գիրք, որոնք կփոխեն ձեր մտածողությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայկական շուկայի սպառողական վարքագիծը. ինչ են մարդիկ ուզում այսօր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ հմտություններն են պահանջարկում Հայաստանում բիզնես սկսելու համար 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպիսին է ՀՀ պետական պարտքի կառուցվածքը 2025-ի փետրվարի դրությամբ․ պաշտոնական տվյալներ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան գումար կարող է ստանալ ԼՂ-ից տեղահանված ընտանիքը. մանրամասները ծրագրի և դիմումների մասին՝ հասանելի է ABNews.am կայքում
19 նոր անուն, որ միլիարդատեր դարձան արհեստական բանականության շնորհիվ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել
Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 50 հազար այցելու
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար
Արդյոք կհաջողվի՞ կանխել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության խորացումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՊԵԿ. Անշարժ գույքի վարձակալության եկամտի 10%-ը վարձատուն կվճարի պետությանը

Դկտ 6, 2023 14:07
185

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է մանրամասներ, թե ինչ է պետք իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում:

Նշվում է, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս անհրաժեշտ է կնքել վարձակալության պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Այն դեպքում, երբ չի ստացել պետական գրանցում, անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած ֆիզիկական անձը պետք է այցելի հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին եւ թղթային եղանակով ներկայացնի վարձակալության վերաբերյալ հայտարարություն:

Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։

Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային տարբերակով՝ պարտադիր լրացնելով հետեւյալ տվյալները.

վարձատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,

ՀՎՀՀ-ն (որը պետք է ստանալ նախապես),

անձնագրային տվյալները,

հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,

հայտարարության ներկայացման ամսաթիվը

անշարժ գույքի վերաբերյալ տվյալները

վարձակալության ժամկետները,

վարձակալությունից ստացվող եկամտի չափը։

Հայտարարությունը ներկայացնելու եւ եկամտային հարկը վճարելու համար անհրաժեշտ է հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) եւ կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ լիազորելով այլ անձի՝ իր անունից հանդես գալու հարկային մարմնում, ինչպես նաեւ առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Անշարժ գույքը ֆիզիկական անձին վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատու ֆիզիկական անձը պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ, որը հաշվարկվում է գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով։ Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գե¬րազանցելու դեպքում գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտա¬յին հարկ՝ 10% դրույքաչափով:

Վարձակալական վճարներից եկամտային հարկն անհրաժեշտ է հաշվարկել ինքնուրույն եւ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։ Եկամտային հարկը պետք է հաշվարկել եւ վճա¬րել մինչեւ հաշվետու տարվան հա¬ջորդող հար¬կա¬յին տար¬վա մայիսի 1-ը ներառյալ։

2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը գանձվում է 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։

Տուգանք չի կիրառվի, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում: Նաեւ այն դեպքում, երբ վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն կամ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։

Անշարժ գույքը վարձակալության վերաբերյալ իրազեկման թերթիկն այստեղ: