Երիտասարդ, ակտիվ, լսելի․ Քաղաքացիական կրթություն և մասնակցություն հնգամյա ծրագրի մեկնարկը տրվեց՝ առաջին երիտասարդական էքսպոյի շրջանակներում: Էքսպոյի բովանդակությունը մշակվել է երիտասարդների հետ սերտ գործակցությամբ, ինչը ծրագրի արդյունավետության դրական ազդակ է։
200-ից ավելի երիտասարդներ Երևանից և մարզերից 3 օր շարունակ մասնակցում են զարգացման հայեցակարգի թեմաներին վերաբերող քննարկումների ու աշխատարանների՝ որպես խոսնակներ, մասնակիցներ ու կամավորներ։ Շուրջ 40 հասարակական կազմակերպություններ էլ ներկայացնում են երիտասարդների համար նախատեսված իրենց ծրագրերն ու ծառայությունները։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.