Արդշինբանկը դարձավ տեխնոպարկի հիմնական գործընկեր՝ ֆինանսավորելով կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային նախագծերից մեկը։
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ։
Եզակի և նմանը չունեցող Դալան-ը վերջին սերնդի տեխնոլոգիաներով օժտված կառույց է։ Ունենալու է բոլոր բարենպաստ պայմանները ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար։ Գրավիչ ոչ միայն տեսքով ու բովանդակությամբ, նաև իր սմարթ ենթակառուցվածքներով։ Այստեղ կստեղծվեն հարմարավետ պայմաններ աշխատանքի, և հատկապես ստեղծագործ մտքի զարգացման համար։ Նախագծի իրականացումը կստեղծի հիմնովին նոր աշխատանքային պայմաններ շուրջ 3000 օֆիսային աշխատողի համար։
Սննդի և առողջության կետեր, սպա, բանկինգ, կանաչապատ զոնաներ, փարքինգ, հյուրանոցային հատված աշխատակիցների և հյուրերի համար, ֆորումների, թրեյնինգների համար նախատեսված սրահներ․ այս բոլոր հարմարությունները մեկ վայրում։
Ունիկալ կառույցի տարածքները սահմանափակ են և ունենալու են արագ ծախսածածկում և բարձր եկամտաբերություն։ Դալան տեխնոպարկի շինարարությունը կավարտվի 2026 թվականին։