Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման առաջին կետերը

Նյմ 20, 2023 15:26
181
ADS

Ozon-ը շարունակում է զարգացնել լոգիստիկ ցանցը Հայաստանում. գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր:

Ozon-ից հայտնել են, որ առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երեւանում, եւս 50 կետ կբացվի երկրի ութ քաղաքում: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է առնվազն կրկնապատկել ցանցը: Մարքեթփլեյսը նաեւ ընդլայնել է համագործակցությունը «ՀայՓոստ» փոստի ազգային օպերատորի հետ. այսուհետ հաճախորդները կարող են ընտրել ապրանքների առաքում ավելի քան 750 փոստային բաժանմունք: Ստացողների համար այն անվճար է:

«Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ozon-ի 10 գնորդից 8-ը նախընտրում է պատվերները վերցնել հենց տրամադրման կետերում: Ուստի Հայաստանում եւս մենք այդպիսի լոգիստիկ ցանց ենք զարգացնում: Տեղի ձեռնարկատերերի համար սա նոր բիզնեսի մեկնարկի եւ լրացուցիչ եկամուտ ստանալու գերազանց հնարավորություն է:

Պատվերները բերում է մեր տրանսպորտային ծառայությունը, բոլոր տեղաշարժերը հետագծվում են հավելվածում: Գործընկերներին մնում է միայն տրամադրել առաքանիները հաճախորդներին եւ պահպանել կետի աշխատունակությունը», — ասել է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկերային լոգիստիկ ծրագրերի զարգացման ղեկավար Հարություն Գաբրիելյանը: