«Հայ մայրեր» ՀԿ-ի ամենամյա գալա ընթրիքի ժամանակ անցկացվեց նաև բարեգործական աճուրդ։ Ստացված հասույթն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանն ու նրանց ծնողների աջակցությանը։
2012 թվականից «Հայ մայրերը» մատուցել է ավելի քան 7439 կուրս վերականգնողական թերապիա, երեխաներին նվիրել 856 վերականգնողական և հատուկ գույք, նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացվել է 9 վիրահատություն, 410 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքի անդամ-կանայք ստացել են մասնագիտություններ ու անհրաժեշտ պարագաներ, և արդեն կարողանում են ինքնուրույն աշխատել ու հոգալ իրենց ընտանիքների կարիքները:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.