Meta կորպորացիան գործարկում է վճարովի բաժանորդագրություն, որը կհեռացնի գովազդը Facebook-ից և Instagram-ից։ Ծառայությունը հասանելի է ԵՄ տարածքում և կառաջարկվի ամսական 9.99 եվրո ամսական web տարբերակի կամ 12,99 եվրո/ամսական iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Գումարի տարբերությունը մոբայլ հավելվածների հարթակների հավելյալ վճարն են։
Բաժանորդագրությունը կոչված է լուծելու ԵՄ մտահոգությունները Meta-ի գովազդի թիրախավորման և տվյալների հավաքագրման պրակտիկայի վերաբերյալ: Ստիպելով օգտատերերին ընտրել ծառայության համար վճարել գովազդի թիրախավորումը հեռացնելու կամ ծառայությունն անվճար օգտագործելու, բայց համաձայնելով տվյալների հավաքագրման իր գործելաոճին, Meta-ն կարծում է, որ ավելի հստակ և վերջնականապես կբավարարի գաղտնիության պահանջները, որոնք սահմանված են եվրոպական տվյալների մասին օրենքներով, ներառյալ՝ Թվային շուկաների ակտ և GDPR:
«Մենք հարգում ենք այս զարգացող եվրոպական կանոնակարգերի ոգին և նպատակը ու հավատարիմ ենք դրանց համապատասխանելու քաղաքականությանը», – գրում է Մետան բլոգում։
Meta-ն ասում է, որ չվճարող օգտատերերի համար ոչինչ չի փոխվի, և գոյություն ունեցող գովազդային նախապատվության գործիքները կմնան հասանելի,- մանրամասն՝ այստեղ: