Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար

Նախատեսվում է 10 անգամ բարձրացնել արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքները

Հկտ 18, 2023 14:30
71
ADS

Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքները։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի  նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 18-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը,- գրում է News.am-ը:

«Պետտուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից սահմանին համապատասխան ծառայություների մատուցման համար։ Դա թե՛ հայտարարագրերի լրացումն է, թե՛ բեռների պահպանությունը եւ այլն։ Ավելի վաղ այդ հատկացումներն իրականացվում էին մաքսային վճարումների շրջանակում։ Ներկայում դրանք համապատասխանեցվում են «Պետական տուրքի մասին» օրենքի պահանջներին»,- ասել է Մանուկյանը։

Նախագծի նպատակը պետական տուրքի դիֆերենցված դրույքների սահմանումն է։ Մասնավորապես, առանձին կարգի ապրանքների ստուգման եւ գրանցման համար։

Այժմ տնտեսվարող սուբյեկտները վճարում են հազար դրամ մինչեւ 1 տոննա ապրանքների համար, եւ 300 դրամ յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար։ Իսկ հիմա առաջարկվում է սահմանել ավելի բարձր դրույքներ ենթաակցիզային ապրանքների համար, որոնք արտահանվում են ԵԱՏՄ երկրներ եւ ներմուծվում այդ պետություններից։

«Մինչեւ 1 տոննա բեռները կենթարկվեն բազային պետական տուրքի չափի 10-ակի ավելացման։ Ասյինքն՝ խոսքը 10 հազար դրամի մասին է։ Յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար՝ մեկ բազային պետական տուրք կամ հազար դրամ»,- ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականից դրույքները հանրապետությունում չեն փոխվել։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։