Արգենտինայի կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 118%-ից մինչև 133%, քանի որ գնաճի տվյալները կանխատեսվածից ավելի վատ էր: Գրում է Euronews-ը:
Գնաճը գերազանցել է նախնական սպասումները՝ ամսական կազմելով 12.7% և տարեկան՝ 138%:
Արգենտինայի կենտրոնական բանկը պայքարում է տոկոսադրույքը գնաճին համահունչ պահելու համար: Հիմնական տոկոսադրույքը տարեսկզբին 75% էր:
Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ տարվա ավարտին գնաճը կկազմի ավելի քան 180%:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.