Meta Platforms Corporation-ը նախատեսում է Facebook և Instagram հարթակների օգտատերերին գովազդն անջատելու վճարովի տարբերակ առաջարկել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է The Wall Street Journal-ը,- գրում է fintech.am-ը:
Նրա խոսքով՝ նորամուծությունը կարող է ազդել այդ ծառայությունների եվրոպացի օգտատերերի վրա։ Արժեքը կախված կլինի այն սարքից, որի վրա կիրառվում է հավելվածը: Այն օգտատերերը, ովքեր իրենց հաշիվ մուտք կգործեն համակարգչից, ամսական կվճարեն մոտ $10,5, սմարթֆոններից օգտվել նախընտրողների համար գինը կկազմի մոտ $14։ Facebook-ից և Instagram-ից օգտվել հնարավոր կլինի անվճար, սակայն այս դեպքում հաշվի սեփականատերը կտեսնի անհատականացված գովազդ։
Ինչպես նշում է հրատարակությունը, այս կերպ Meta-ն հույս ունի շրջանցել Եվրամիության կանոնները, ինչը սպառնում է սահմանափակել օգտատերերին անհատականացված գովազդ ցուցադրելու հնարավորությունը՝ առանց նրանց նախնական համաձայնության։