Վրաստանի իշխանությունները՝ Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների Ռուսաստան արտահանման, վերաարտահանման և տարանցման արգելք են սահմանել։
«Սեպտեմբերի 26-ից արգելք կդրվի Ռուսաստան այն մեքենաների արտահանման, վերաարտահանման կամ տարանցման վրա, որոնք ներկրվել են Եվրոպայից»,- հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունից:
Խոսքը մեքենաների մասին է, որոնց շարժիչի ծավալը գերազանցում է 1.9-ը: Արգելքը վերաբերում է նաև հիբրիդային և էլեկտրական մեքենաներին։ Սահմանափակումները ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից ընդունված պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում:
Օգոստոսի 1-ից էլ արգելք էր սահմանվել ԱՄՆ-ում արտադրված մեքենաների Ռուսաստան արտահանման ու վերարտահանման վրա: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, օգոստոսին՝ այս սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո հայտնել էր, որ հանրապետությունը Ռուսաստան է մատակարարել 85 ավտոմեքենա, ինչը 12 անգամ պակաս է նախորդ ամսվա համեմատ։