2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Samsung-ը ներկայացրել է OLED հեռուստացույցների շարքը՝ հեռուստացույցների համաշխարհային շուկայում հաստատելով առաջատարի դիրքը

Սպտ 11, 2023 19:07
111

Samsung Electronics ընկերությունը՝ 17 տարի շարունակ, իր մասնագիտական փորձի ու առաջատար
նորարարությունների շնորհիվ վստահորեն ցուցադրում է հեռուստացույցների արտադրությունում
առաջատարությունն ու տեխնոլոգիական առավելությունը 1 :

2023 թվականին Samsung-ը պահպանեց կոնտենտի դիտման համար նորարական լուծումներ մշակելու ուղին և
շուկա թողարկեց OLED հեռուստացույցների շարքը: Պարզ դիզայնով այս հեռուստացույցները մարմնավորում են
պատկերի տպավորիչ որակը, ծավալուն ձայնն ու արհեստական բանականության տեխնոլոգիաները:
Samsung OLED հեռուստացույցներում կիրառվում է նորարարական QD-դիսփլեյը՝ OLED-ի
կատարելագործված տարբերակը. քվանտային կետերի տեխնոլոգիայով ուժեղացված ինքնալուսավորվող պիքսելները՝
խորը սև, մաքուր սպիտակ ու հագեցած, կենդանի գույների համար:

Պատկեր

OLED շարքի նոր մոդելներում հասանելի պատկերը գունամատուցման ոլորտում Samsung-ի նորարարական
տեխնոլոգիաների մարմնացումն է: Արհեստական բանականության հիման վրա գործող Quantum 4K պրոցեսորը
20 նեյրոցանցերով վերլուծում է մատուցվող նյութն ու այն կադր առ կադր բարելավում 4K-ում պատկերի
առավելագույն որակի համար: Ծայրահեղ հստակությունն ու դետալիզացիան, տպավորիչ ցայտագունությունը,
տեսարանների խորությունն ու ծավալը, սահմանների հստակությունը՝ այս ամենը պատկերն աներևակայելի
իրատեսական են դարձնում:

Samsung-ի տեխնոլոգիական նորարություն՝ QD-OLED դիսփլեյն արձագանքման ցածր ժամանակի
պայմաններում ապահովում է առավելագույն պայծառություն: QD-դիսփլեյն ունակ է ճշգրտությամբ փոխանցել
Pantone Validated 2 և Pantone SkinTone Validated 3 չափորոշիչներին համապատասխանող մինչև 2030
գույն և 110 մարմնագույն երանգ, ինչի շնորհիվ էկրանի պատկերը հագեցած ու կենդանի է ստացվում:

Ձայն

Dolby Atmos տեխնոլոգիան, էկրանի ամբողջ պարագծով տեղակայված մուլտիալիքային
բարձրախոսների շնորհիվ, ծավալուն ձայն է ստեղծում: Իսկ նոր՝ վերին բարձրախոսները, որոնք հայտնվել են
Samsung հեռուստացույցների 2023 թվականի շարքում, թույլ են տալիս ստեղծել բազմաշերտ ծավալուն ձայն ու
լիովին ընկղմում են ձեզ այն ամենի մեջ, ինչ կատարվում է էկրանին:

1 Ըստ Omdia մարքեթինգային հետազոտական ընկերության տվյալների
2 Pantone Validated հավաստագիրը երաշխավորում է, որ էկրանի վերարտադրած Pantone գույները հստակ են փոխանցվում ու որևէ
կերպ չեն տարբերվում Pantone-ի թողարկած գույնի ֆիզիկական ուղեցույցներից: Այս հավաստագրումը ստեղծված է օգտատերերի ու
մասնագետների համար, որոնց անհրաժեշտ է ճշգրիտ գունային վերարտադրությունը գունային ելքային սարքից:
3 Pantone SkinTone Validated-ը շարունակությունն է Pantone Validated-ի՝ հավաստագրման ծրագրի, որը ցույց է տալիս, որ
արտապատկերման կամ տպման էլեկտրոնային սարքը կարող է հավաստի վերարտադրել մաշկի երանգի ներկապնակը, որը ստուգված է գույնի
ոլորտում համաշխարհային հեղինակություն վայելող Pantone-ի կողմից:

Գեյմինգ

OLED Samsung-ը կատարյալ է տեսախաղերի սիրահարների համար: Գեյմինգի համար հեռուստացույցների
շարքի առաջադեմ տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել խաղի ընթացքի մեջ: Այս մոդելներում
HDMI 2.1 չորս մուտք կա. երկու վահանակների, սաունդբարի ու համակարգչի, կամ SSD-ի համար: Շնորհիվ 144
Հց թարմացման հաճախականության՝ պատկերը մշտապես հստակ է: FreeSync Premium Pro և Motion
Xcelerator Turbo Pro ֆունկցիաները երաշխավորում են պատկերի բացերի ու սառեցումների բացակայությունը՝
խաղը դարձնելով հնարավորինս կլանող:

Դիզայն

Նորարարական տեխնոլոգիաներից բացի, Samsung OLED-ն առանձնանում է Infinity One և LaserSlim
նրբագեղ պարզ դիզայնով, որը ներդաշնակորեն միաձուլվում է ցանկացած ինտերիերի: Հեռուստացույցի
ուլտրաբարակ շրջանակը, անսահման էկրանը և մետաղից պատրաստված տակդիրն ապահովում են հեռուստացույցի
պրեմիում տեսքը:
Միացման հնարավորությունները
OLED S95C և S90C մոդելները համալրված են IoT Hub-ով (խելացի տան կառավարման կենտրոնով), որի
շնորհիվ Samsung-ի և կողմնակի արտադրողների խելացի սարքավորումները կարելի է միացնել անմիջապես TV-
ին ու կառավարել դրանք SmartThings հավելվածի միջոցով:

Հատուկ հնարավորություններ

Samsung-ը շարունակում է առանձհատուկ ուշադրություն դարձնել իր արտադրանքի հատուկ
հնարավորություններին: OLED շարքի հեռուստացույցներում տարատեսակ հնարավորություններ են նախատեսված
տեսողության և լսողության համար: