Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Այսօրվանից Telegram-ի Stories գործառույթը հասանելի կլինի բոլորին

Օգս 14, 2023 13:33
34
ADS

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ այսօրվանից մեսենջերում աստիճանաբար կներդրվի Stories հրապարակելու անվճար գործառույթը։ Այս մասին Դուրովը հայտնել է Telegram-ի իր ալիքում,- գրում է News.am Tech-ը:

Դուրովը նշել է, որ գործառույթի անվճար տարբերակի գործարկումը նշանավորում է Telegram-ի պատմության նոր փուլը։ «Թեև այս վերջին տասնամյակը հետաքրքիր էր, հաջորդ 10 տարին կլինի այն ժամանակը, երբ Telegram-ը կհասնի իր իրական ներուժին»,- գրել է նա։

«Telegram-ի հաջորդ քայլը կլինի դուրս գալ հաղորդագրություններ ուղարկելու սահմաններից և առաջնորդել ընդհանուր առմամբ սոցիալական մեդիայում առաջատար նորարարությունները: Մենք պետք է օգտագործենք մեր մասսայականությունը միլիարդավոր մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու, մեր մոլորակի մարդկանց ոգեշնչելու համար»,- գրել է նա։

Telegram-ը Stories գործառույթը գործարկել է այս տարվա հուլիսի 21-ին, սակայն այդ ժամանակ այն հասանելի էր ոչ բոլորին, այլ միայն Premium բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։
Ընկերությունը տեղեկացրել էր, որ հուլիսին Stories-ի հրապարակումը հասանելի է միայն Telegram Premium-ի բաժանորդներին և հնարավոր է բոլորին հասանելի դառնա օգոստոսին։

Stories-ը գտնվում է էկրանի վերևում. այն հայտնվում է միայն AppStore-ում և Google Play-ում մեսենջերի հավելվածը թարմացնելուց հետո:

Պավել Դուրովը Stories-ը գործարկելու մտադրությունների մասին հայտարարել էր հունիսի վերջին։ Նրա խոսքով՝ շատ օգտատերեր են խնդրել, որպեսզի այս գործառույթը ավելացվի հավելվածում։

Stories-ի հեղինակները, ըստ նրա, կկարողանան ընտրել, թե ով կարող է դիտել դրանցից յուրաքանչյուրը: Նաև հնարավոր կլինի ընտրել, թե երբ է լրանում տեղադրված Stories-ի ժամկետը՝ 6, 12, 24 կամ 48 ժամից: Կլինի նաև դրանք մշտապես օգտատիրոջ պրոֆիլի էջում ցուցադրելու տարբերակ՝ յուրաքանչյուրի համար գաղտնիության անհատական ​​կարգավորումներով: