Չինաստանի Ժողովրդական բանկը հուլիսին հունիսի համեմատ գրանցել է ազգային արժութային պահուստների աճ 11.3 միլիարդ դոլարով,- գրում է b24.am-ը:
Չինաստանի պահուստները կազմում են 3,2043 տրիլիոն դոլար։ Անցած մեկ ամսվա ընթացքում դրանք աճել են 0.35 տոկոսային կետով։
Այս փոփոխությունները պայմանավորված են «առաջատար տնտեսությունների դրամավարկային ռազմավարությամբ և դրա հետ կապված սպասումներով, համաշխարհային մակրոտնտեսական ցուցանիշներով, դոլարի անկմամբ և համաշխարհային ֆինանսական ակտիվների արժևորմամբ»։
«Մեր երկրի տնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Իրավիճակի բարելավման վրա ազդող հիմնական գործոնները չեն փոխվել, դա դրական է ազդում ՉԺՀ-ի արժութային պահուստների վրա, որոնց ծավալն ընդհանուր առմամբ կայուն է մնում», – մեկնաբանել են պետական վարչակազմից:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.