ՌԴ-ն և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ի ինտեգրման ջանքերը
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի գոտու շուրջ. ՌԴ ԱԳՆ
Netflix-ը ստեղծում է սեփական գովազդային սերվերը
Ճապոնիայի ՀՆԱ-ն հունվար-մարտին տարեկան կտրվածքով նվազել է 2%-ով
Խաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով
Անթալիայում ֆերմերները դեն են նետում սմբուկի բերքը․
iOS 18-ը թույլ կտա աչքերով կառավարել iPhone-ը
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով
Կառավարությունը կստեղծի Սպորտի կառավարման կենտրոն
ՎԶԵԲ–ը նախատեսում է 2024թ․–ին Հայաստանում ներդնել մինչև 500մլն եվրո
Ղազախստանը մտադիր է Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի
Կիպրոսում ՀՀ–ն դեսպանություն կբացի
Կապիտալի զուտ ներհոսքը Հայաստան 2023թ. նվազել է 40 տոկոսով. ՎԶԵԲ
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ն Հարավային Կովկասի երկրների տարանցիկ ուղիների բարելավմանն ուղղված հուշագիր են ստորագրել
Հայաստանի տնտեսական հեռանկարների ռիսկերը կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ. ՎԶԵԲ
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 16.05.24
«Գլոբբինգի»-ի առաքանուց «ամֆետամին» տեսակի 90 հաբ է հայտնաբերվել
Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը
«Զիգզագն» աշխատում է անբարեխղճորեն ու խախտում օրենքը. Tert.am
Կուտակային Կենսաթոշակային համակարգը Հայաստանում. 10 տարի հետհայաց և հեռանկարում. մանրամասները՝ ABnews.am կայքում

Հայտնի են iPhone 15-ի բոլոր մոդելների գները

Հլս 28, 2023 18:04
163
ADS

Արդեն հայտնի են այս աշնանը ներկայացվելիք iPhone 15 շարք բոլոր հեռախոսների գները։ Բրիտանական Barclays բանկի վերլուծաբան Թիմ Լոնգը, վկայակոչելով Ասիայում iPhone-ների մատակարարման շղթայի ընկերությունների տվյալները, ասել է, որ iPhone 15 Pro/Max-ն ավելի թանկ կլինի, քան iPhone 14 Pro/Max-ը,- գրում է News.am Tech-ը:

Այսպիսով` iPhone 15 Pro-ն կլինի 100 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro-ն, իսկ iPhone 15 Pro Max-ը կլինի 100-200 դոլարով ավելի թանկ, քան iPhone 14 Pro Max-ը: Վերլուծաբանը կարծում է, որ ստանդարտ iPhone 15 և iPhone 15 Plus մոդելների գները կմնան նույնը, ինչ նախորդ տարի։

ԱՄՆ-ում iPhone 15 շարքի սմարթֆոնները կարող ունենալ հետևյալ գները․

  • iPhone 15՝ 799 դոլար (գինը չի փոխվում),
  • iPhone 15 Plus՝ 899 դոլար (գինը չի փոխվում),
  • iPhone 15 Pro՝ 1099 դոլար (999 դոլար էր),
  • iPhone 15 Pro Max՝ 1299 դոլար (1099 դոլար էր),

Այս շաբաթվա սկզբին Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ Apple-ը դիտարկում է iPhone 15 Pro մոդելների գինը բարձրացնելու հնարավորությունը, ընդորում՝ չէր նշվում, թե որքանով: Նաև տեղեկություններ եղան այն մասին, որ նոր iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի դեֆիցիտ է սպասվում։

NEWS.am Tech-ը նաև տեղեկացրել էր, որ Apple-ը պատահաբար բացահայտել է iPhone 15-ի հիմնական առանձնահատկությունը։

Ի դեպ, արդեն հայտնի է, թե ինչպիսի տեսք կունենան iPhone 15-ի բոլոր մոդելները․ ցուցադրվել են դրանց ճշգրիտ պատճենները։

iPhone 15-ի շարքի սմարթֆոնների շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին։

Մեկնաբանություն