Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

WhatsApp-ի աշխատանքում գլոբալ փախանում է տեղի ունեցել. ի՞նչ է հայտնի դրա մասին

Հլս 20, 2023 12:17
21
ADS

WhatsApp հանրահայտ հավելվածի աշխատանքում գիշերը գլոբալ խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով բազմաթիվ երկրների օգտատերեր խնդիրների են բախվել։ Դա հաստատել է նաև Downdetector ծառայությունը, որը վերահսկում է աշխարհի տարբեր ռեսուրսների հասանելիության հետ կապված խնդիրները,- գրում է News.am Tech-ը:

Ծառայության տվյալներով՝ խափանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում, որտեղ  օգտատերերը չեն կարողացել հաղորդագրություններ ուղարկել և ստանալ, խնդիրներ են առաջացել առհասարակ հավելվածի ընդհանուր աշխատանքի հետ կապված։

Բողոքների 52%-ը վերաբերել է հավելվածի հետ կապված խնդիրներին, ևս 44%-ը չի կարողացել հաղորդագրություն ուղարկել, իսկ 4%-ը հայտնել է կայքի հետ կապված խնդիրների մասին: Հետաքրքիր է, որ խնդիրներն ի հայտ են եկել հավելվածի ինչպես բջջային, այնպես էլ վեբ տարբերակում։

Խափանման պատճառն անհայտ է, սակայն մի քանի ժամ անց մեսենջերի աշխատանքը վերականգնվել է, իսկ խնդիրների մեծ մասը շտկվել է։

Մեսենջերի թվիթերյան էջում հայտնվել է հաղորդագրություն. «Մենք նորից այստեղ ենք, վայելեք շփումը»:

Այս պահին մեսենջերի աշխատանքում լուրջ խնդիրներ այլևս չկան։

Նշենք, որ WhatsApp-ի վերջին խոշոր խափանումը գրանցվել է 2022-ի հոկտեմբերին, ինչի հետևանքով մի շարք երկրների օգտատերեր հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու հետ կապված խնդիրներ էին ունեցել:

Իսկ ամենամասշտաբային խափանումը տեղի է ունեցել 2021-ի հոկտեմբերի 4-ին. այդ ժամանակ մի քանի ժամ շարունակ տասնյակ հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհում չէին կարողանում միանալ սերվերներին և հաղորդագրություններ ուղարկել։