Թերթերը դատի են տվել Microsoft-ին և OpenAI-ին՝ AI-ն մարզելու համար իրենց բովանդակություն օգտագործելու համար
Apple-ը iOS 18-ում կներդնի արհեստական բանականություն
Tesla-ն դուրս է մղվում չինական շուկայից
ՎԶԵԲ-ն իր 2024թ-ի Տարեկան հանդիպումը և Գործարար համաժողովն անցկացնում է Հայաստանում
Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ճապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում. կան տասնյակ բերման ենթարկվածներ
ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին
2023թ. Ռուսաստանն արտահանել է 59,7 մլն դոլարի ազգային թունդ ալկոհոլային խմիչք
Հայաստանում շինարարության ծավալն առաջին եռամսյակում աճել է 11,7%–ով՝ մինչև 72,2մլրդ դրամ
Թիմ Կուկի տեղը Apple-ում կարող է զբաղեցնել Ջոն Տերնուսը
RTP Global–ը ներդրում է կատարել հայկական ստարափերում
Ռուսաստանում սուրճը կթանկանա 25 տոկոսով
Թուրքիան մտադիր է արգելափակել TikTok-ը երկրում
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» կանոնակարգը ուժի մեջ է մտնում 2024թ-ի հուլիսի 1-ից
Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա
AICA -ն ներդրումներ կկատարի Optimyzee-ում
Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել
Ներկայացվել է լեգենդար Nokia 3210-ի նոր տարբերակը
Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել

ԱՄՆ-ն ու Հնդկաստանը մոտ են նվազագույն հարկային համակարգի վերաբերյալ համաձայնությանը

Հլս 17, 2023 12:23
19
ADS

Հնդկաստանը և ԱՄՆ-ն մոտ են նվազագույն հարկային համակարգի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը՝ Գանդինագարում Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտարամանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս,- գրում է b24.am-ը:

«Մենք մոտ ենք գլոբալ նվազագույն հարկային համակարգի շուրջ համաձայնության հասնելուն»,- ասել է Ելենը, – «Նաև անհամբեր սպասում ենք Հնդկաստանի հետ աշխատելու ներդրումային հարթակի վրա, որը կնվազեցնի կապիտալի արժեքը և կավելացնի մասնավոր ներդրումները»:

Իսկ Սիթարամանը նշել է, որ հույսը դնում է ամերիկա-հնդկական համագործակցության խթանման վրա՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում ներդրումային հնարավորությունները զարգացնելու և ընդլայնելու առումով։

«Նայելով ապագային՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ սերտ համագործակցության միջոցով հասնելու նշանակալի արդյունքների»,- ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք՝ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման շրջանակում, որն անցկացվում է Գանդինագարում:

Մեկնաբանություն