Twitter-ի նոր օգտատերերը կարող են օրական դիտել 300 թվիթ, հին օգտատերերը՝ 600, Twitter Blue-ի բաժանորդները՝ 6000։ Փոփոխությունների մասին խոսել է սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը։
Ըստ միլիարդատիրոջ՝ որոշումը «ժամանակավոր» է և կապված է տվյալների վերլուծության և համակարգի մանիպուլյացիայի «ծայրահեղ մակարդակի» հետ։ Սահմանափակումների վերացման ժամկետ չի նշվում։
Մասկը հայտարարեց մոտ ապագայում սահմանափակումների ⅓-ով ընդլայնման մասին.
8000 թվիթ՝ Twitter Blue-ի համար,
800 թվիթ՝ հին օգտատերերի համար,
400 թվիթ՝ նորերի համար։
Հունիսի 30-ին Twitter-ն արգելել է բովանդակություն դիտել առանց գրանցման։ Օգտագործողներին անմիջապես առաջարկվում է մուտք գործել կամ գրանցվել:
2022թ․ ապրիլին Մասկը դարձավ Twitter-ի ամենախոշոր բաժնետերը՝ ձեռք բերելով 9,2% բաժնետոմս 2,89 մլրդ դոլարով: Հետագայում նա առաջարկեց գնել Twitter-ը 43 մլրդ դոլարով՝ «խոսքի ազատության ներառական հարթակ» ստեղծելու նպատակով:
44 մլրդ դոլար արժողությամբ գործարքը փակվել է հոկտեմբերին: Ընկերության նախկին գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը լքել են շտաբը: