Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

ԵԱԶԲ-ն $26 մլն կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար

Հլս 3, 2023 17:34
31
ADS

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) $26 մլն կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման համար։

Համապատասխան վարկային պայմանագիր է կնքվել Energy Solutions («Տաշիր» ընկերությունների խումբ) ընկերության հետ, ասվում է ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ։

Էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ։ Շինարարության համար օգտագործվելու են բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:

Ծրագրի շրջանակներում արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի ինչպես Հայաստանի շուկա, այնպես էլ կարտահանվի։

Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի կեսին։

Սա էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում երկրորդ ծրագիրն է, որն իրականացնում է ԵԱԶԲ-ն Հայաստանում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ։ 2022թ. օգոստոսին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանում միջազգային կառավարման ստանդարտների եւ հաշվառման ավտոմատ համակարգերի  ներդրման ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների արդիականացման եւ հաշվառքի սարքերի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ։ Այդ նպատակների համար վարկային պայմանագրի շրջանակներում ԵԱԶԲ-ն հատկացրել է $30 մլն։