Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

ԵԱՏՄ-ում կստեղծվի առևտրային բանկերի ռեեստր

Հնս 16, 2023 17:46
42
ADS

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ-պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ,- գրում է ejc.am-ը։

Միաժամանակ, համաձայնագրով նախատեսվում է նաև, որ պետք է ստեղծվի առևտրային բանկերի ռեեստր, որտեղ կներառվեն այն բանկերը, որոնք կբավարարեն համաձայնագրով սահմանված պայմաններին։ Համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ-պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է: Մասնավորապես, ՀՀ-ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները։

Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրությունը վերաբերում է Միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը կարգավորող նորմերին։ Գործող նորմերում կատարվող փոփոխություններն ուղղված են անուղղակի հարկերի հարկային վարչարարության շրջանակներում կողմերի հարկային մարմինների փոխգործակցության օպերատիվության բարձրացմանը, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա հարկային հսկողության արդյունավետության և հարկ վճարողների կողմից ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման (ակցիզների վճարումից ազատման) օրինաչափությունը հավաստող փաստերի որակի վրա։ Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման և մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար։

Կառավարությունը հավանություն է տվել 2014 թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման, կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվում է առաջիկա տարիներին ստեղծել ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատություններում օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, ավտոմատացված հաղորդման և օտարերկրյա իրավասու մարմինների հետ փոխանակման, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտների կողմից օտարերկրյա պետությունների ֆինանսական հաստատություններում ունեցած հաշիվների վերաբերյալ օտարերկրյա իրավասու մարմիններից ստացվող տեղեկությունների օգտագործման համակարգ: