2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՌԴ ֆիննախը հարթակ է պատրաստել ԵԱՏՄ երկրների ոսկերչական իրերի արտահանման համար

Հնս 9, 2023 11:52
52

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստել է ԵԱՏՄ երկրներ ոսկերչական իրերի արտահանման էլեկտրոնային հարթակի նախատիպը,- գրում է ejc.am-ը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Յուլիա Գոնչարենկոն ԵԱՏՄ երկրների թվային նախագծերի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ։ Այն տեղի է ունենում Սոչիում` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։ Քննարկման կազմակերպիչն է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Ըստ Գոնչարենկոյի` Ռուսաստանը 2017 թվականին առաջարկել է թվայնացնել ոսկերչական իրերի, թանկարժեք մետաղների և քարերի շրջանառությունը։ Այժմ ազգային մակարդակով այդ հարցը ՌԴ-ում լուծված է, և հաստատվել է ինտեգրումը Բելառուսում ստեղծված նմանատիպ հարթակի հետ։

«Այդ ազգային պլատֆորմների հիման վրա կարելի է ստեղծել ընդհանուր եվրասիական հարթակ, որը թույլ կտա այնտեղ ցուցադրել ԵԱՏՄ բոլոր հանրապետությունների արտադրությունը և պրոֆեսիոնալ մարքեթոլոգների օգնությամբ ներկայացնել երրորդ երկրների շուկաներում», — հայտարարել է Գոնչարենկոն:

Ռուսաստանի և Բելառուսի ֆինանսների նախարարությունները, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկը արդեն մշակել են նման հարթակի կառուցվածքը։ Այժմ օրենսդրության մեջ լրացումներ կատարելու նախագծեր են կազմվում, որոնք անհրաժեշտ են նման առցանց վաճառքի համար:

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը առաջարկել է նաև այս տարի Հայաստանում անցկացնել եվրասիական ոսկերչական ցուցահանդես:

«Ոսկերչական արդյունաբերությունը մեր երկրների մշակույթի մի մասն է։ Հայաստանում ոսկերչության շատ հին ավանդույթներ կան, և հուսով ենք, որ Հայաստանն այս տարի կընդունի մեզ, որպեսզի մենք կարողանանք ԵԱՏՄ-ում պատրաստված զարդերը ցույց տալ մասնակիցների լայն շրջանակին», — հավելել է նա։

Իր հերթին Սարգսյանը նշել է, որ թանկարժեք մետաղների և քարերի համաշխարհային արդյունահանման մեջ ԵԱՏՄ-ն զբաղեցնում է 30%-ը, իսկ պատրաստի արտադրանքի շուկայում՝ մոտ 1%-ը: Այստեղ հիմնական պահանջները` որպես կանոն, ուղղված էին ֆինանսների նախարարություններին, որոնք խստորեն կարգավորում էին վաճառքն այս ոլորտում՝ «ստվերային» տնտեսության դեմ պայքարելու համար: Բայց թվային տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ հնարավոր է պարզեցնել վերահսկողությունը՝ չկորցնելով դրա արդյունավետությունը, նշել է նա։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում գրեթե 6 000 ոսկերչական արտադրություն կա, որոնց շրջանառությունը 2022 թ. կազմել է մոտ 1,6 մլրդ դոլար։

Նշենք, որ Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունը 2021 թվականին (այսինքն՝ դեռ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ) 28 միլիոն դոլարից հասել է 74 միլիոն դոլարի (2022 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել)։ Այդ թվում՝ դեպի Էմիրություններ արտահանումը կազմել է 24,6 մլն դոլար, Թուրքմենստան՝ 6,5 մլն դոլար, Ղազախստան՝ 2,6 մլն դոլար, ԱՄՆ՝ 35,1 մլն դոլար, Բելառուս՝ 1,8 մլն դոլար, Ռուսաստան՝ 1 մլն դոլարից մի փոքր պակաս։