Կառավարությունը սահմանել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը,- գրում է banks.am-ը։
Կառավարության նիստում ընդունված որոշմամբ՝ կարգը կգործի 2024թ․ ապրիլի 1-ից՝ նոր համակարգի ներդրման աշխատանքներով պայմանավորված։ ՎԵԲ-ից բացի, նախատեսվում է նաեւ բջջային հավելվածի տարբերակ։
Պարզեցված հաշվառման գործընթացը հնարավոր է ապահովել միայն նոր համակարգի ներդրմամբ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նոր համակարգ ֆիզիկական անձիք մուտք են գործելու՝ անցնելով խիստ նույնականացում «Ես եմ» համակարգի միջոցով: Դա հնարավորություն կտա առանց լրացուցիչ տվյալներ լրացնելու եւ փաստաթղթեր կցելու ներկայացնել ինքնաշխատ լրացվող ՀՎՀՀ ստանալու դիմում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.