Արտաքին առևտրաշրջանառության 56,2 տոկոս աճ՝ հունվար-օգոստոսին: Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներում ամենաբարձր աճ արձանագրած ուղղությունն է: 8 ամսում արտահանումն աճել է 52,9, իսկ ներմուծումը՝58.2 տոկոսով:Արտահանման հիմնական ուղղությունը՝ շարունակում է մնալ Ռուսաստանը՝ 36,3 տոկոս, մնացյալ ԱՊՀ երկրները միասին` 2,4 տոկոս: Եվրամիություն արտահանումը կազմել է 18,6 տոկոս: Հայաստանի խոշոր արտահանվող ապրանքներն են՝ հանքահումքային արտադրանքը, պատրաստի սնունդը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները: Ներմուծման առումով առաջատարը մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են, հանքահումքային արտադրանքը և վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն