Ծիծեռնակաբերդի խճուղու 9/1 հասցեում, կայացավ տարածաշրջանում եզակի, Հայաստանում միակ բազմաֆունցկիոնալ տեխնոլոգիական համալիրի՝ Դալան տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Սա Ուան Էս Քյուի կողմից կառավարվող ամենախոշոր կառուցապատման նախագիծն է Հայաստանում: Նպատակը IT ոլորտի մասնագետների համար՝բազմաֆունկցիոնալ աշխատավայր ու յուրօրինակ միջավայր ստեղծելն է բոլոր հարմարություններով ու հնարավորություններով:
Տեխնոպարկում ընդհանուր առմամբ լինելու է 34 000 քմ գրասենյակային տարածք: Դալան Տեխնոպարկը 22 հարկից է լինելու , զբաղեցնելու է 158 հազար քառակուսի մետր տարածք: Բազամաֆունկցիոնալ համալիրը բացի գրասնեյակային տարածքներից ներառելու է նաև առեվտրային տարածքներ, սպորտային եվ գիտակրթական կենտրոններ, հանրային եվ վերականգնողական վայրեր: Համալիրում գործելու է հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանտեղի, պանարամա տեսարանով խոհանոց: ԵՎ իհարկե առաջարկվելու է 3000 աշխատատեղ: Ներդրումային ծրագիրըգ նահատվում է 125 մլն դոլար:
Տեխնոպարկը հիմնվում է BOMA չափանիշերին համապատասխան: Նախագծման և կառուցմանաշխատանքներն էլ իրականացվում են LEED-ի պահանջների պահպանմամբ։ Սա նշանակում է, որնախ բնական ռեսուրսներն են օպտիմալ օգտագործվում: Ու Շինարարության ամբողջ ընթացքում հիմնականում օգտագործվում է տեղումներից հավաքված եվ բնական եղանակով ֆիլտրված ջուրը: Դալանի շինարարությունը կտեևի մոտ 4 տարի, ավարտը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին: Ամեն ինչ մեկ տեղում սկզբունքով Տեխնոպարկը Հայաստանում կդառնա IT ոլորտի ներկայացուցիչների սիրելի վայրը, իր տարբերվող միջավայրով ու բազամապրոֆիլ հնարավորություններով: