Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը: Մեր երկրի մարզերի 11-15 տարեկան մոտ 160 պատանու հնարավորություն է ընձեռվել մարզվելու աշխարհի լավագույն մարզիչների հետ:
Այս տարի աշխարհի տարբեր անկյուններում 7000-ից ավելի երեխա է մասնակցելու Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարին: Հայաստան են եկել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, Լեո Մոգեսոնը եվ Վիրիո Պերելլին: Առաջին անգամ են մեր երկրում ու տպավորված են բարձրակարգ մարզադաշտերով, երեխաների խանդավառությամբ: Պարապմուքներն իրականացվելու են երկու փուլով: Յուրաքանչյուր փուլը 5 օր: Միլանից ժամանած մարզիչների հետ պարապմուքները` առավոտ–երեկո: Օրվա ընթցաքում էլ այլ զբաղմունք կունենան երեխաները:
«Այս ամենի նպատակը երեխաներին հմտանալու հնարավրություն ընձեռելն է ու նոր ծանոթություններ ձեռք բերելը: Մեր ճամբարը բաց է անկախ երեխաների ֆուտբոլային կարողություններից: Իրականում 10 օրում չեմպիոններ մարզաել հնարվոր չէ, կարեվորը նրանց սովորեցնենք առաջ գնալ»,-ասում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսին:
Մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է : Այն իրականացնում է Ամերիաբանկը: Ամերիաբանկի նախաձեռնությանը միացել է նաեվ Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և «Տաշիր» ընկերությունների խումբն: Համախմբվել են «Այսօր խփելու ենք վաղվա գոլը կարգախոսի ներքո»:
Այս ճամբարը որպես հնարավորություն, որպես իրենց կյանքի գլխավոր գոլը խփելու առաջին քայլ են տեսնում նաև մարզից Երեվան եկած պատանիները: Բոլորը թաքուն երազանք ունեն. գուցե իրենց խաղը Հայաստան եկած պրոֆեսիոնալներին դուր գա:
Բայց մարզիչները իրենց հետ Միլան այստեղց ոչ մեկի չեն տանելու: Ասում են ՖԻՖԱ-ն արգելել է մինչեվ 18 տարեկաններին այլ երկիր տեղափոխել: Լավ խաղացողների նկատել են ու գուցե դեռ էլի նկատեն, բայց նրանց խորհուրդ են տալիս այս հնրավորությունը դիտարկել որպես փորձառություն :
«Ես արդեն հայ պատանիներին ասել եմ, որ չմոռանան. Ֆուտբոլը խաղ է ու նախ պետք է հաճույք ստանալ այդ խաղից; Իսկ հմտությունները հղկելու համար ամեն օր պետք է աշխատեն: Հենց այդ ժամանակ կգա նրանց հաջողությունը»,- վստահ է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլան:
Միլանից ստորագրություններով շապիկ են բերել Ամերիաբանկին` ճաբարը Հայաստանում նախաձեռնելու համար; Իսկ նախաձեռնոթյան բոլոր անդամների ստորագրություններով խորհրադանշական գնդակը հայ լրագրողին հանձնվեց: