Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով կա 5 զոհ և 9 տուժած. ՆԳՆ (22:30)
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 27/04/24
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
1965թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար
2001թ. ապրիլի 27-ին «Հրազդանցեմենտ» ՓԲԸ-ն վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությանը 415 մլն դրամով
1992թ. ապրիլի 27-ին Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում
Ժամանակակից հայկական բիզնեսի 7 կարևոր կանոնները կարդացեք abnews.am կայքում
Եվրոպական բաժնետոմսերը հունվարից ի վեր լավագույն շաբաթն են գրանցում ուժեղ շահույթով
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը երրորդ նիստն անընդմեջ պահպանում է հիմնական տոկոսադրույքը 16% մակարդակում
Բայդենի վարչակազմը հետաձգում է մենթոլի ծխախոտն արգելելու առաջարկը
Chevron-ի և Exxon-ի բաժնետոմսերը անկում են ապրում, քանի որ նավթի վերամշակման մարժաների նվազում հարվածում է շահույթին
Hermes-ը կարող է առաջ անցնել Louis Vuitton-ից որպես լավագույն ապրանքանիշ
Paramount-ի խորհուրդը քննարկում է գործադիր տնօրենի պաշտոնանկությունը վաճառքի շուրջ բանակցությունների ֆոնին
American Airlines-ը մինչև 2025 թվականը կրճատում է որոշ միջազգային չվերթներ՝ պատճառաբանելով Boeing-ի մատակարարումների ուշացումները

Ո ՞վ է Twitter-ի տնօրենի պաշտոնում Իլոն Մասկին փոխարինող կինը

Մյս 12, 2023 16:56
31
ADS

Իլոն Մասկը կատարում է մի քանի ամիս առաջ իր հետևորդներին տված խոստումը և լքում է Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնը, քանի որ մեկ այլ գործադիր տնօրեն է գտել։ Մասկը կմնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահն ու տեխնիկական տնօրենը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ X/Twitter-ի համար աշխատանքի եմ ընդունել նոր գործադիր տնօրենի: Նա աշխատանքի կանցնի մոտ վեց շաբաթից։ Ես կանեմ տնօրենների խորհրդի և տեխնիկական հարցերով գործադիր տնօրենի, ինչպես նաև արտադրանքի և ծրագրային ապահովման մշակման ղեկավարի աշխատանքը, ընդհանուր գործառնական ֆունկցիաներ»,- Twitter-ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ Մասկը Twitter-ը գնել է 2022-ի հոկտեմբերի վերջին և մինչ այժմ եղել է ընկերության գործադիր տնօրենը։ Դեկտեմբերին նա հարցում էր անցկացրել Twitter-ի գրանցված օգտատերերի շրջանում, թե արդյոք ինքը պետք է թողնի սոցցանցի ղեկավարի պաշտոնը: Նա խոստացել էր հավատարիմ մնալ հարցման արդյունքներին։

Twitter-ի ղեկավարի պաշտոնից Մասկի հեռանալու օգտին քվեարկել էր հարցվածների 57,5%-ը, դեմ՝ 42,5%-ը։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել էր մոտ 17 մլն մարդ։ Հետո ԶԼՄ-ներում սկսեցին տարբեր ենթադրություններ հայտնվել, թե ով է փոխարինելու Մասկին։ Ինքը՝ Մասկը, հայտարարել էր, որ կհեռանա Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, երբ այդ պաշտոնի համար գտնի «բավական հիմար ինչ-որ մեկին»։

Ավելի ուշ Մասկը հումորային գրառում էր արել՝ սոցցանցում հրապարակելով իր շան՝ Ֆլոկիի լուսանկարը, և գրելով, որ նա է նշանակվել սոցցանցի նոր տնօրեն։

Հիմա, կարծես, նա իր համար իսկական փոխարինող է գտել: Twitter-ի նոր ղեկավարի անունը չի նշվում, սակայն, ըստ The Wall Street Journal-ի, դա կլինի NBCUniversal-ի գովազդային բաժնի ղեկավար Լինդա Յակարինոն։

Ըստ The Verge-ի՝ Լինդա Յակարինոն գործընկերների հետ զրույցներում բազմիցս է հետաքրքրություն հայտնել Twitter-ի հետ փոխգործակցելու համար, հատկապես, երբ, գալիք Օլիմպիական խաղերի լուսաբանման շրջանակում NBC-ի և Twitter-ի միջև համագործակցության մասին հայտարարություն արվեց։ Վերջերս Յակարինոն Իլոն Մասկին հրավիրել էր մասնակցելու Մայամիում անցկացված արդյունաբերական կոնֆերանսին, որն ինքն էր վարում և այդ ժամանակ էլ հարցազրույց էր վերցրել նրանից։ Բացի դրանից, և՛ Իակկարինոն, և՛ Մասկը ընդհանուր քաղաքական հայացքներ ունեն, ինչը կարող է հեշտացնել նրանց համար սոցցանցի կառավարումը:

 

Մեկնաբանություն