Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՇՀԿ-ն չի պատրաստվում միասնական արժույթ ներմուծել

Ապր 26, 2023 15:02
39
ADS

Շանհայի համագործակցության կազմակերպությունը մշակում է «ճանապարհային քարտեզ»՝ դոլարից կազմակերպության անդամ երկրների ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու համար, իսկ ինչ-որ միասնական արժույթի սահմանման հարց դեռ չի քննարկվում: Նման հայտարարություն է արել ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը,- գրում է b24.am-ը։

«Մշակվում է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու ճանապարհային քարտեզ: Աշխատանքն իրականացվում է լուրջ և առարկայական ճանապարհով: Գործընթացը բնավ էլ պարզ չէ, քանի որ, ցավոք, դոլարը, որպես համաշխարհային պահուստային արժույթ, չափազանց խորն է արմատավորված, այդ թվում՝ ազգային արժութային համակարգերում», – ասել է Լոգվինովը «Բելառուս 1» պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ դոլարից իսպառ հրաժարվելու համար հարկավոր է դեռ շատ բան անել և բավականին երկար ճանապարհ անցնել։

«Ինչ վերաբերում է ՇՀԿ-ի ինչ-որ միասնական արժույթ ներմուծելուն, ապա այս հարցը դեռևս դրված չէ, և նման նպատակ դեռ սահմանված չէ: Դե, իսկ հետագայում մենք կմտածենք», – եզրափակել է Լոգվինովը: