Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

Բիթքոյնի գինը հասել է $30,000-ի

Ապր 11, 2023 12:29
57
ADS

Աշխարհի առանցքային կրիպտոարժույթներից մեկի՝ բիթքոյնի գինը հասել է գրեթե 30,000 դոլարի, նման գին չի եղել 2022 թ․ հուլիսից ի վեր։

Այս տարվա մարտի 9-10-ը բիթքոյնն արժեր մոտ 20,000 դոլար, իսկ հունվարին՝ շուրջ 16,000 դոլար: Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Coinmarketcap.com-ի, դրա գինն աճել է 7,40%-ով, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում՝ 5,90%-ով։ Այս կրիպտոարժույթի շուկայական կապիտալիզացիան ներկայումս գնահատվում է 579,747,620,199 դոլար:

Շատ փորձագետներ կարծում են, որ ապագայում բիթքոյնն ավելի ու ավելի կթանկանա, հատկապես հաշվի առնելով բիթքոյնի սահմանափակ քանակը. մինչ օրս մարդկանց հաջողվել է արդյունահանել 19,3 մլն բիթքոյն, որից մոտ 6 մլն-ն անդառնալիորեն կորել է։ Առաջիկա 100 տարիների ընթացքում մնացել է արդյունահանել ընդամենը 1,7 մլն բիթքոյն, որից մոտ 1 մլն-ը ևս կկորի։

Ինչ վերաբերում է այլ կրիպտոարժույթներին, դրանց գինն այսօր նույնպես այսօր աճում է. Ethereum-ի գինն աճել է մոտ 3,2%-ով՝ մոտենալով 2000 դոլարի նշագծին: Զգալիորեն թանկացել են նաև BNB-ն (4,5%, մինչև 327 դոլար), Cardano-ն (3,5%, մինչև 0,4 դոլար) և Solana-ն (5%, մինչև 21 դոլար):

Ընդհանուր առմամբ, մեկ օրում ամբողջ կրիպտոշուկան աճել է 4,26%-ով, և ներկայումս դրա կապիտալիզացիան կազմում է 1,24 տրլն դոլար:

Կրիպտոարժույթների փոխարժեքի աճը տեղի է ունեցել նաև ուրբաթ տնտեսության «ոչ գյուղատնտեսական» սեկտորում տիրող վիճակի վերաբերյալ հաշվետվության հրապարակումից հետո։ Ըստ այդ հաշվետվության՝ գործատուները մարտին պահպանել են աշխատանքի ընդունման բարձր տեմպերը, ինչը վկայում է, որ ԱՄՆ տնտեսությունը դեռ պահպանում է կայությունունը։

Բացի դրանից, բանկային հատվածում տիրող իրարանցումը, որն առաջացել էր Silicon Valley Bank-ի փլուզման պատճառով, ամրապնդեցին շուկայի մասնակիցների սպասումները, որոնք կարծում են, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը դժվար թե երկարաժամկետ հեռանկարում զգալիորեն բարձրացնի տոկոսադրույքները, քանի որ հույս ունի թեթևացնել այս ոլորտի բեռը: CMC Markets-ի փորձագետների կարծիքով՝ կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ թրեյդերների լավատեսությունը նույնպես հանգեցրել է կրիպտոարժույթների աճին։