Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

WhatsApp-ում նոր թարմացում կլինի․ ի՞նչ նոր ֆունկցիաներ կավելանան

Մրտ 23, 2023 13:28
42
ADS

WhatsApp մեսենջերում նոր թարմացում կլինի, որի շրջանակում մի շարք նոր գործառույթներ կավելանան։ Այս մասին ասվում է հավելվածի պաշտոնական բլոգում։

«Նոր ֆունկցիաների շնորհիվ խմբերում նավիգացիան կհեշտանա, իսկ դրանց ադմինիստրատորների համար ավելի հարմար կլինի դրանք կառավարելը»,- նշում են մեսենջերի մասնագետները։

WhatsApp-ը բացատրել է, որ նոր ֆունկցիաները նախաձեռնել են խմբերի գաղտնիությունը վերահսկելու նպատակով ադմինիստրատորներին ավելի շատ հնարավորություններ տալու համար, քանի որ խմբերի «անդամները հաճախ են շփվում անձնական թեմաներով»:

Օրինակ՝ թարմացումը տեղադրելուց հետո ադմինիստրատորները կկարողանան մերժել կամ ընդունել խմբին միանալու հարցումները հրավերի հղման միջոցով կամ անմիջապես համայնքից:

Նաև նշվում է, որ այժմ օգտատերերը կկարողանան նաև ստուգել, ​​թե որոնք են այն խմբերը, որոնց անդամ են և՛ իրենք, և՛ իրենց ծանոթները․ այսուհետ հնարավոր կլինի տեսնել այդ ընդհանուր խմբերի ամբողջական ցանկը։

«Սա հարմար է, եթե դուք պետք է ստուգեք, թե որ խմբում է ձեր ընկերը ձեզ հետ, կամ եթե ցանկանում եք տեսնել ընդհանուր խմբերի ամբողջական ցանկը»,- նշվում է WhatsApp-ի բլոգային գրառման մեջ։

Նաև նշվում է, որ բոլոր նորամուծություններով այս թարմացումը հասանելի կլինի ներբեռնման համար ողջ աշխարհում առաջիկա շաբաթների ընթացքում ինչպես iOS-ով, այնպես էլ Android-ով աշխատող սարքերի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը շուտով կունենա նոր գործառույթ, որը կօգնի պաշտպանվել սպամերների, խաբեբաների և այլ չարագործների զանգերից: Նոր գործառույթը թույլ կտա արգելափակել անծանոթ համարներից ստացվող զանգերը։ Այս դեպքում զանգահարողը չի ստանա որևէ ծանուցում, որ իր զանգը չեն տեսնում կամ չեն լսում, իսկ օգտատերը նույնիսկ չի իմանա անհայտ բաժանորդի կողմից հնարավոր վտանգավոր զանգի մասին։