Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ

Հլս 14, 2024 11:41
162

Ակբա Բիզնես ակումբի շրջանակում գործարար համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին բիզնեսի համար կարևոր թեմայի՝ ֆրանչայզինգի առավելությունների, ոլորտում առկա ռիսկերի և զրոյից ֆրանշիզա ստեղծելու առանցքային հարցերի շուրջ զրուցելու։

Ակբա Բիզնես ակումբը հանդիպումը նախաձեռնել է Հայաստանի ֆրանչայզինգի ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Նպատակը՝ գործարարներին ֆրանչայզինգի ներկայացումն է, որը հնարավորություն է տալիս ռիսկերի համակողմանի գնահատմամբ տեղայնացնել պատրաստի բիզնես մոդելներ՝ ընդլայնելով սեփականը միջազգային շուկայում:

Ակբա Բիզնես ակումբի միջոցառման հյուրը ֆրանչայզինգի միջազգային փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշևսկին էր, ով իր մասնագիտական 15 տարիների ընթացքում ավելի քան 200 ֆրանչայզինգային նախագիծ է իրականացրել։

«Հայկական շուկան սուպեր աճի շրջանում է և առաջիկա տարիներին կշարունակվի այդպես մնալ։ Գործարարները, հասկանալով շուկայի հեռանկարները, կարող են ավելի խելամիտ մոտենալ ֆրանշիզային և ստեղծեն մոդելներ, որոնք երկարաժամկետ, կայուն զարգացում կունենան»,- նշել է ֆրանչայզինգի միջազգային  փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշևսկին:

«Ֆրանչայզինգը հնարավորություն է տալիս արդեն գործող բիզնեսն ընդլայնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչպես նաև կայացած ու գործող բիզնեսներին դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը՝ զսպելով ռիսկերը և ստանալով աջակցություն բիզնեսի զարգացման հարցում»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։

  «Ակբա Բիզնես ակումբը շատ կարևոր աշխատանք է կատարում, այն միաձուլում է հայկական գործարար համայնքը ու համագործակցում տարբեր ընկերությունների, ասոցիացիաների հետ, որոնք, արդյունքում, տալիս են սիներգիայի էֆեկտ, ինչն անչափ կարևոր է»,- նշել է ՀՀ-ում  ֆրանչայզինգի ասոցիացիայի նախագահ Արթուր Վարդանյանը։ 

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնեց այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։ 

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։