Հայաստանում ֆուտբոլային խաղերը այսուհետև կլինեն հնարավորինս արդար ու ճշգրիտ: Ֆուդբոլի ֆեդերացիան գործարկել է VAR` տեսաօգնության համակարգը, որի շնորհիվ մրցավարն իրավունք ունի հանդիպման վիճելի պահը կրկնապատկերի միջոցով դիտել, որից հետո միայն որոշում կայացնել: Նախագծի տեխնիկական ապահովումը` մասնավորապես կապը բոլոր մարզադաշտերի հատ և VAR համակարգի միջև իրականացնում է Team Telecom Armenian, իսկ խաղերի նկարահանումն ու հեռարձակումը` Vivaro Media ընկերությունը:
Տեսաօգնության այս համակարգը ֆուտբոլի կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականից: Մեզ մոտ համակարգի ներդրման աշխատանքը մեկ տարի առաջ է մեկնարկել; Ու հիմա Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին:
Կենտրոնական VAR համակարգը միացված է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցին, ինչը հնարավորություն է տալիս այն գործածել հեռավար` ցանկացած մարզադաշտում: Իսկ VAR-ը թույլ է տալիս դիտարկել միանգամից 4 տեսակի վիճելի պահ: Այնպես որ մրցավարը անհրաժեշտության դեպքում այժմ կնայի կրկնապատկերները, կփոխի կամ նույնը կթողնի արդեն կայացրած որոշումը: Գլխավորը՝ ֆուտբոլն ու խաղացողները շահելու են: