2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Արեգակի վրա պայթյուն է տեղի ունեցել․ ինչպե՞ս է առաջացած մագնիսական փոթորիկն ազդել Երկրի վրա

Մրտ 17, 2023 13:12
187

Արեգակի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով «մուգ պլազմա» է արտանետվել տիեզերք և հանգեցրել է G2 դասի (չափավոր) գեոմագնիսական փոթորկի։ Սա իր հերթին հանգեցրել է Երկրի բևեռների մոտ տարածքներում ռադիոկապի խափանման,- հայտնում է NEWS.am Tech-ը։

Արեգակի վրա այս ժայթքումը մարտի 11-ին ֆիքսել են NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանը (SDO) և Արեգակնային և հելիոսֆերային աստղադիտարանի արբանյակը (SOHO): Վերջինս Երկիր մոլորակի շուրջը պտտվող տիեզերանավ է, որը կառավարվում է NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության կողմից:

Ըստ Spaceweather.com-ի՝ SOHO-ն ֆիքսել է պլազմայի փոքր-ինչ մուգ հոսք, որը հայտնի է որպես կորոնային զանգվածի արտանետում, որն առաջացել է արևի հարավարևմտյան հատվածում։ Աղբյուրը պարզաբանում է, որ այդ «մուգ պլազման» իրականում մուգ չէ բառի բուն իմաստով. այս պլազման ավելի շուտ ավելի սառը և պակաս լուսավոր է, քան հետևի ֆոնում գտնվող արևը և ավելի խիտ է, քան այն շրջապատող գազը արևի մթնոլորտում:

Կորոնային զանգվածի արտանետման ազդեցությունը Երկրի վրա այսօր զգացվել է բևեռափայլերի և չափավոր ու կարճատև G2 դասի գեոմագնիսական փոթորիկի տեսքով:

Արևային ֆիզիկոս Քիթ Սթրոնգը թվիթերում գրել է, որ փոթորիկը խաթարել է ռադիոկապը Երկրի բևեռներին մոտ տարածքներում և կարող է խանգարել ավիաընկերությունների ճանապարհորդություններին այդ շրջաններում։

Թեև գեոմագնիսական փոթորիկների մեծ մասն էական ազդեցություն չի ունենում Երկրի վրա, սակայն առավել ուժեղ արևային փոթորիկները կարող են լայնամասշտաբ խափանումների հանգեցնել ցամաքային տեխնոլոգիաների վրա: Այդպիսի փոթորիկներից մեկը տեղի է ունեցել 1859 թ․ և շարքից հանել էր հեռագրական գծերը։

Իսկ 1989 թ․ մարտի 13-ին հզոր գեոմագնիսական փոթորկի պատճառով (թեև ավելի թույլ, քան 1859 թ․ տեղի ունեցածը) Քվեբեկում 6 միլիոն մարդ 9 ժամով զրկվել էր էլեկտրականությունից։