2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ

Մրտ 13, 2023 17:14
86

Ակբա բանկը «DigiTec» տեխնոլոգիական ցուցահանդեսի այցելուներին տեղափոխում է թվային աշխարհ և ներկայացնում ֆինտեխ ոլորտի իննովացիաները։

«DigiTec»-ում Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում եզակի Acba MAX բազմաֆունկցիոնալ բանկոմատը, որը նաև վճարային տերմինալ է, տարադրամի փոխանակման կետ և նույնիսկ հնարավորություն է տալիս մարել այլ բանկերում գործող վարկերը։

«Մեր օրերում բիզնեսի բոլոր ուղղությունները զարգանում են տեխնոլոգիական ուղղությամբ՝ էֆեկտիվությունն ավելի մեծացնելու նպատակով։ Մենք, իհարկե, խոսք ունենք ասելու բիզնեսում և դժվար է պատկերացնել զարգացումն առանց տեխնոլոգիաների։ Բանկում մենք լայնորեն կիրառում ենք ռոբոտներ, որոնք իրենց էֆեկտիվությամբ մի քանի անգամ գերազանցում են մարդուն, չեն սխալվում երբեք, աշխատում են 24 ժամ։ Սա մեզ հնարավորություն է տալիս, որ մեր աշխատակիցները զբաղվեն ստեղծագործ աշխատանքով»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Acba MAX պլատֆորմը հեղափոխական է բանկային տերմինալների շուկայում, քանի որ մեզ հաջողվել է վճարային համակարգն ինտեգրել բանկոմատում և մեկ սարքի վրա ստանալ բազմաֆունկցիոնալ համակարգ», -նշում է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը՝ հավելելով նաև, որ նորարար ու ավելի արագ թվային ծառայություններ մատուցելու նպատակով հաճախորդների կողմից ուղարկվող հարցերը, որոնց արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները չեն կարողանում պատասխանել, տեղում ուղղորդվում են բանկի հեռախոսային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր պատասխանում են հաճախորդների բոլոր հարցերին։

«Acba MAX բազմաֆունկցիոնալ բանկոմատի միջոցով հնարավոր է մարել նաև այլ բանկերում գործող վարկեր, հնարավորություն կա կատարելու կոմունալ վճարումներ, ինտերնետի համար վճարումներ, պետական վճարումներ, նաև հնարավոր է տարադրամ  փոխանակել»,- նշել է Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը։

Ակբա բանկի տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև Acba Digital հավելվածի նոր գործիքներին։ Հայաստանում Acba Digital-ն առաջինն է, որի միջոցով հնարավոր դարձավ ակտիվացնել Visa Digital քարտատեսակը:

«Visa Digital քարտ հնարավոր է պատվիրել Acba Digital–ի միջոցով: Մենք առաջինն ենք շուկայում, որ հաճախորդին հնարավորություն ենք տալիս ընտրել քարտի իր ցանկալի դիզայնը: Ունենք բազմաթիվ այլ հնարավորություններ, թեմատիկ դիզայններ, որը թարմացվում է բանկի կողմից և օգտատերը կարող է ըստ տրամադրության որոշել, թե ինչպիսին պետք է լինի իր քարտի դիզայնը»,– նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնես պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Էլիզա Հայրապետյանը:

 

Ակբան ուսումնասիրում է հաճախորդների պահանջները և ներկայացնում թվային լուծումներ բոլոր ուղղություններում՝ վարկավորումից մինչև հաճախորդների սպասարկում,  որոնք հեշտացնում են քաղաքացիների կյանքը։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում: