Այս տարվա հունվարի մեկից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող լինել այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս: Ու նաև հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից:
Իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին վճարվող կամ հաշվարկվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, 2023 թվականի հուլիսի 1-ից կհաշվարկվի ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.