2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Գորիսում երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն նոր դասասենյակում

Փտր 10, 2023 16:57
85

Գորիսի Յուրի Բախշյանի անվան 3-րդ հիմնական դպրոցում երեխաներն արդեն ունեն սիրելի նոր անկյուն. նրանց համար ֆրանսերենի ուսուցման նոր դասասենյակ է բացվել։
Դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով, կրթական նյութերը և գրականությունը բերվել է Ֆրանսիայից՝ ինտերակտիվ ու արդյունավետ  դասեր կազմակերպելու նպատակով:
Դպրոցի ֆրանսերենի դասասենյակը կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ։
«Կա ամեն բան, որ հնարավորինս բազմակողմանի ու արդյունավետ կազմակերպվեն ֆրանսերենի դասերը։ Մենք գիտենք, որ օտար լեզվի իմացությունը նոր պատուհան է բացում անհատի առջև, փորձում ենք խթան հանդիսանալ, որ երեխաները հեշտությամբ հաղթահարեն լեզվի դժվարությունները, յուրացնեն ու հաճույքով հաճախեն դասերին»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ։ Միասին ստեղծել ենք ֆրանսերենի 7 դասասենյակ։ Ամեն անգամ դպրոցներ այցելելիս հաճելիորեն զարմանում ենք՝ տեսնելով  կատարված աշխատանքը։ Ցանկանում ենք, որ ֆրանսերենն արժևորող և ֆրանկոֆոնիայի տարածմանն ուղղված այս ծրագիրը շարունակական լինի»,- նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը։
«Որոշում կայացրեցինք բացել ֆրանսերենի դասասենյակ, որը կօժանդակի երեխաներին ֆրանսերենն ավելի լավ տիրապետելու համար։ Դասասենյակի կահավորման խնդիր ունեինք, դիմեցինք «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, դրական պատասխան ստացանք և դասասենյակը կահավորվեց»,- նշել է դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը։
Յուրի Բախշյանի անվան դպրոցը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2022 թվականի հաղթող դրամաշնորհային նախագծերից մեկն է։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մեկնարկել է  2023 թվականի դրամաշնորհային հայտերի ընդունումը։ Օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը կտևի մինչև  ս.թ. մարտի 15-ը ներառյալ։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: