Փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարը նախատեսվում է ուժեղացնել: Կառավարության այս նախագիծն արդեն քննարկվել է խորհրդարանում: Պայքարի գորոծող գործիքակազմն առաջարկում են ընդլայնել: Այսինքն բռնագրավել առևտրի համար չնախատեսված վայրերում վաճառվող ապրանքը: Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի միայն տույժերով և տուգանքներով այս արատավոր երևույթի դեմ պայքարելը մինչև հիմա արդյունավետ չի եղել:
Հիշեցնենք, որ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր անելը կամ ծառայություն մատուցելն առաջացնում է տուգանք, որը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 70-100-ապատիկի չափով:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.