Վերին Լարսում ավելի քան 1000 հայկական բեռնատար է սպասում Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկության բացմանը: Sputnik Արմենիային է ասել ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Փետրվարի 5-ից Վերին Լարսով ճանապարհը փակ է բեռնատարների համար, փետրվարի 9-ի երեկոյան ժամերից էլ երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Այս պահի դրությամբ Հայաստանից դուրս է եկել մոտ 400-500 բեռնատար, որոնք դեռևս չեն հատել ՌԴ սահմանը: Ըստ ՌԴ մաքսային ծառայության տվյալների` ռուսական կողմում հերթի մեջ կա 500-600 հայկական բեռնատար, որոնք ուղևորվում են դեպի Հայասատան:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.