Apple-ը նախատեսում է հավաքել իր բոլոր գաջեթների քառորդ մասը Հնդկաստանի գործարաններում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով Հնդկաստանի առեւտրի նախարար Պիյուշ Գոյալի խոսքերին։ «Apple-ը արդեն արտադրում է իր արտադրանքի մոտ 5-7%-ը Հնդկաստանում: Եթե չեմ սխալվում, նրանք նախատեսում են արտադրությունը հասցնել 25%-ի»,- ասել է Գոյալը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է ամերիկյան կորպորացիան մտադիր հասնել այդ նպատակին։ Apple-ի մամուլի ծառայությունն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չի տվել։
Անցյալ տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Apple-ը նախատեսում է սկսել iPhone 14 սմարթֆոնների նոր շարքի արտադրությունը Հնդկաստանում. նախկինում այդ գաջեթները հավաքվում էին բացառապես Չինաստանի գործարաններում: Այսպիսով, կորպորացիան մտադիր էր նվազեցնել երկու երկրներում արտադրական հզորությունների միջև առկա բացը ԱՄՆ-ի և Չինաստանի կառավարությունների միջև հարաբերությունների բարդացման պատճառով: Սեպտեմբերին iPhone 14-ի արտադրությունը մեկնարկեց Foxconn’s Sriperumbudur գործարանում Չենայի մոտակայքում: