1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերի թոշակառուների 50 %-ն արդեն անցել են վճարման անկանխիկ եղանակի: Վճարման այս եղանակը պարտադիր է դարձել հունվարի մեկից: Ընդհանուր առամամբ գյուղերում կա 180 000 կենսաթոշակառու: Նրանցից 90 000 արդեն օգտվում են այս եղանակից: Բացառություն են 75 և բարձր տարիքի կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
Ծրագրի առաջին փուլով թոշակի վճարումը պարտադիր էր Երևանում, Գյումրիում և Վանաձորում: 2022-ի հունվարի 1-ից ՝ հանրապետության բոլոր քաղաքներում: Մեկ տարի հետո՝ 2024-ի հունվարի 1-ից, այն պարտադիր կլինի նաև այն գյուղերի թոշակառուների համար, որոնք ունեն մինչև 1000 բնակիչ:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.