Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի: Սևանա լճում սիգի որսի կանոնակարգման շնորհիվ վերջին տարիներին նկատվում է սիգի աճ: Հնարավոր է դառնում լճում փոքր քանակությամբ ձկան որսը:
Սակայն տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում: Սա է պատճառը, որ ժամանակավորապես արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը: Դրա շնորհիվ կբարելավվի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը, սիգի կայուն զանգվածի պահպանումը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.