Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան գումար կարող է ստանալ ԼՂ-ից տեղահանված ընտանիքը. մանրամասները ծրագրի և դիմումների մասին՝ հասանելի է ABNews.am կայքում
19 նոր անուն, որ միլիարդատեր դարձան արհեստական բանականության շնորհիվ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել
Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 50 հազար այցելու
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար
Արդյոք կհաջողվի՞ կանխել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության խորացումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիայի նոր քաղաքական ուղին. ինչ է փոխվում եվրոպական հսկայի քաղաքականության և տնտեսության մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքանով է Հայաստանը անվտանգ. համեմատություն տարածաշրջանային երկրների հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 115,000 արցախահայեր ունեն 070 կոդավորված անձնագրեր
Առաջին եռամսյակում Volkswagen-ի գործառնական շահույթը նվազել է 40%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով

ԵՄ խորհուրդը հաստատել է 2023 թվականին տարածաշրջանում գազի համատեղ գնումների վերջնական նախագիծը

Դկտ 20, 2022 15:26
43

Եվրամիության (ԵՄ) երկրների էներգետիկայի նախարարները վերջնականապես հաստատել են 2023 թվականին առնվազն 13,5 միլիարդ խորանարդ մետր գազի համատեղ գնումների մեխանիզմը։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի կայքը։

«Նախարարները պաշտոնապես ընդունել են Խորհրդի կանոնակարգ ՝ ամրապնդելու համերաշխությունը գազի գնումների բարելավված համակարգման, սահմաններից դուրս գազի փոխանակման և գների հուսալի հենանիշերի միջոցով», — նշվում է հրատարակության մեջ։ Մամուլի հաղորդագրության մեջ հավելվում է, որ այս օրենքի բովանդակությունը համաձայնեցվել է նոյեմբերի 24-ին, իսկ հաստատումը կայացել է միայն հիմա։


Փաստաթղթում նշվում է նաև, որ պարտադիր կլինի առնվազն 13,5 միլիարդ խորանարդ մետր գազի հայտեր հավաքել ԵՄ բոլոր երկրներից, ինչը համապատասխանում է միության անդամ երկրների գազի պահեստավորման ընդհանուր հզորության 15%-ին։ Նոյեմբերի վերջին ԵՄ էներգետիկայի նախարարները պայմանավորվել են բացառել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից։ Դրանց ծավալը 2023 թվականին պետք է կազմի անդամ պետությունների գազապահեստարանների ընդհանուր հզորության առնվազն 15%-ը։
Համատեղ գնումների մեխանիզմը ենթադրում է, որ ԵՄ առնվազն մեկ պետությունում արտակարգ իրավիճակի դեպքում տեղական իշխանությունները կկարողանան գազ գնել այլ երկրներից ՝ արդար փոխհատուցման դիմաց։