Արցախում բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս կա: Վառելիքի ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվել է անցնել խնայողական ռեժիմի:
Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվի շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին: Քաղաքացիներին հորդորում են խնայողաբար գործածել վառելիքը, իսկ տրանսպորտային միջոցներն գործածել խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք՝ երեկվանից Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.