2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Մոսկվիչի՝ հայրենական ավտոմեքենայի, Ford Motor Co-ի՝ այրման վտանգի, Էլիզաբեթ 2-րդի՝ 7 անգամ թանկ վաճառված Jaguar-ի մասին և ոչ միայն

Դկտ 1, 2022 15:18
324

Արտադրությունը վտանգի տակ է

Տեսախցիկը ֆիքսել է Apple-ի գործարանում զանգվածային անկարգությունները

Չինաստանի Չժենչժոու քաղաքի Foxconn գործարանում ծագած խնդիրները կարող են վտանգել iPhone 14-ի արտադրությունն ու մատակարարումը: Տասնյակ հազարավոր աշխատակիցներ լքում են գործարանը, իսկ կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումների և աշխատավարձի հետաձգման պատճառով սկսված անկարգությունները չեն դադարում: Foxconn-ը պայմանագրային հիմունքներով էլեկտրոնիկայի արտադրող է, որն աշխատում է տարբեր ընկերությունների հետ ամբողջ աշխարհում: Գործարանի ամենամեծ հաճախորդների թվում է Apple-ը, որի համար այստեղ հավաքվում են iPhone-ներ և MacBook-ներ:Foxconn-ը աշխատողներին առաջարկել է մոտ 1400 դոլար փոխհատուցում , որպեսզի նրանք դադարեցնեն բողոքի ակցիաները և լքեն գործարանը: Այդ առաջարկից օգտվել է մոտ 20,000 աշխատակից, ընդ որում նրանց մեծ մասը աշխատանքի էր ընդունվել բոլորովին վերջերս և չէր էլ հասցրել նույնիսկ մեկ օր աշխատել գործարանում: Իսկ iPhone 14-ի մատակարարման խնդիրներն արդեն սկսվել են

 Նորույթ

Tesla-ն 2023 թվականին կթողարկի Model 3 սեդանի թարմացված տարբերակը

Tesla-ն ծրագրում է 2023 թվականին թողարկել իր Model 3 էլեկտրական սեդանի թարմացված տարբերակը: Reuters-ը հայտնում է, որ նորացված Tesla Model 3 մոդելը, որը կրում է Highland կոդային անվանումը, իր նախորդի համեմատ բաղադրիչների ավելի քիչ քանակություն կստանա և արտաքին տեսքի աննշան փոփոխություններ: Բացի այդ, ավտոարտադրողը կբարելավի ներքին հարդարման որակը: Նաև սեդանը համալրված կլինի նոր մուլտիմեդիա դիսփլեյով: Թարմացված Tesla Model 3-ը կարտադրվի բրենդի Չինաստանում գտնվող գործարանում: Փորձնականորեն արդիականացված մեքենայի հավաքումը կսկսվի 2023 թվականի երրորդ եռամսյակում:

Ամրագոտիների խնդիր

Tesla-ն հետ է կանչում 80 հազար էլեկտրական ավտոմեքենա

Tesla-ն Չինաստանից հետ է կանչում մոտ 80.000 էլեկտրական մեքենա՝ անվտանգության գոտիների հետ կապված խնդիրների, նաև ծրագրային ապահովման սխալների պատճառով: Bloomberg-ը հայտնում է, որ հետկանչը կվերաբերի մոտ 70000 ներկրված Model S, Model X և Model 3 մոդելների, նաև չինական արտադրության 10.000 Model 3-ի: Tesla-ն հորդորել է Model 3-ի բոլոր սեփականատերերին, ովքեր տուժել են թերությունից, անհրաժեշտության դեպքում վերադարձնել իրենց մեքենաները տեխնիկական սպասարկման համար, նաև հորդորել է վարորդներին զգույշ լինել ճանապարհին:

 Հետկանչ

Ford Motor Co-ն այրման վտանգի պատճառով ամբողջ աշխարհից հետ է կանչում 634 հազար ամենագնաց

Ford Motor Co-ն էլ ամբողջ աշխարհից հետ է կանչում 634 հազար ամենագնաց: Այրման վտանգի պատճառով՝ վառելիքի բոցամուղներում հնարավոր ճաքերի հետ կապված եւ սեփականատերերին կոչ է անում ստուգել իրենց ավտոմեքենաները: Ընկերությունը հայտնել է, որ հետկանչը վերաբերում է 2020-2023 թվականների Bronco Sport եւ Escape ամենագնացներին՝ 3 մխոցանի 1,5 լիտր ծավալով շարժիչներով: Դրանցից շատերը հետ են կանչվել նաեւ ապրիլին, քանի որ յուղի բաժանարարի պատյանը կարող էր ճաքել եւ արտահոսել, ինչը կարող է դառնալ շարժիչի այրման պատճառ: ԱՄՆ-ից հետ է կանչվում մոտավորապես 520,000 ավտոմեքենա եւ մոտ 114,000 մեքենա այլ երկրներից:

50 հազար նոր մեքենա

Մոսկվիչ գործարանը պլանավորում է 2025-ին թողարկել հայրենական ավտոմեքենա

Մոսկվիչ գործարանը հայրենական հարթակում հայրենական բաղադրամասերից կազմված ավտոմեքենա կարտադրի երեք տարի անց: Տրանսպորտի հարցերի Մոսկվայի փոխքաղաքապետը հայտնել է, որ աշխատում են ԿամԱԶ-ի հետ , որ գործարանում ընթանում է սերիական հավաքում, հաջորդ տարվա վերջին պլանավորվում է հասնել տեղայնացման այնպիսի ծավալի, որը համեմատելի կլինի Ռենոե գործարանի հետ: Մոսկվիչը կարտադրի մոտավորապես 50 հազար նոր ավտոմեքենա, որոնց մի մասը կգործածվի Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Ռուսաստանի այլ տարածաշրջանների ավտոմեքենաների համատեղ պարկի նորացման համար: Գործարանի աշխատանքի վերսկսումից հետո առաջին մոդելը Մոսկվիչ-3 քրոսովերն է: Առաջին ավտոմեքենաների վաճառքը կսկսվի դեկտեմբերին:

Աճուրդ

Էլիզաբեթ 2-րդի Jaguar-ն աճուրդում վաճառվել է իրական գնից 7 անգամ թանկ

Jaguar X-Type մեքենան, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, աճուրդում վաճառվել է 43 000 ֆունտ ստերլինգով: Պարբերականը նկատում է, որ տվյալ մոդելը սովորաբար աճուրդում կվաճառվեր անհամեմատ ավելի էժան, սակայն արքայական պատկանելությունը մեծացրել է այս մեքենայի արժեքը, ինչի հետևանքով այն վաճառվել է 7 անգամ ավելի թանկ: Գնորդի ինքնությունն անհայտ է: Կանաչ մեքենան, որի գույնը հայտնի է որպես Emerald Fire, թագուհուն ծառայել է Վինձորի կալվածքի տարածքում շրջելու համար:

Թռիչքային փորձարկումներ

Rolls-Royce-ն աշխարհում առաջին անգամ հաջողությամբ գործարկել է ջրածնով ավիացիոն շարժիչ

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը աշխարհում առաջին անգամ հաջողությամբ գործարկել է ջրածնով ավիացիոն շարժիչ: Rolls-Royce AE 2100-A օդանավի վերասարքավորված շարժիչով ցամաքային փորձարկումների ժամանակ գործածվել է կանաչ ջրածին, որն առաջացել է քամու եւ մակընթացությունների էներգիայից: Պլանավորվում են փորձարկումների երկրորդ շարք նաև, թռիչքային փորձարկումների ավելի երկարաժամկետ նպատակով։ Ջրածինը մրցակցող բազմաթիվ տեխնոլոգիաներից մեկն է, որոնք ավիացիոն ոլորտին կարող են օգնել մինչեւ 2050 թվականը հասնել զրոյական արտանետումների իր նպատակին:

Նոր ստանդարտներ

Air India ավիաընկերության բորդուղեկցորդուհիներին արգելվում է սպիտակած վարսերով լինել

Air India ավիաընկերությունը փորձում է բարելավել ընկերության սպասարկումն ու հեղինակությունը: Սեփականատերերը որոշել են հատուկ ուշադրություն դարձնել բորդուղեկցորդուհիների արտաքին տեսքին: Աշխատակիցները 40 էջից կազմված գրքույկ են ստացել, որում նշված է, որ սպիտակած վարսերը պահպանել չի կարելի ոչ աշխատանքի ընթացքում, ոչ էլ դրանից դուրս: Բորդուղեկցորդուհիները սպիտակած վարսերը պարբերաբար պետք է ներկեն բնական գույներով. նորաձեւ համարվող գույներն ու հինան չի թույլատրվում: Բացի այդ հրամայվել է մաքրել երեսը ավելորդ մազածածկույթից: Տղամարդ աշխատակիցները պետք է կոկիկ սափրված լինեն, իսկ կանայք պետք է խուսափեն թափափված սանրվածքներից եւ շեկ վարսերից: Յուրաքանչյուր թռիչքից առաջ չափվելու է բորդուղեկցորդուհիների մարմնի զանգվածի ինդեքսն ու քաշը, քանի ու, ըստ ավիաընկերության, նրանց ավելորդ քաշը կարող է խանգարել արտակարգ իրավիճակներում գործելուն:

Գովազդային արշավ

Dior-ին մեղադրել են Ամանորի հավաքածուի պրոմոյում Ռուսաստանի թաքնված գովազդի համար

Dior նորաձեւության տանը մեղադրել են Ռուսաստանին թաքնված գովազդելու համար այն բանից հետո, երբ ապրանքանիշը հրապարակել է կադրեր Սուրբ Ծննդյան նոր հավաքածուի գովազդային արշավից: Լուսանկարներում մոդելները կեցվածք են ընդունել ձնառատ կեչու անտառում՝ցուցադրելով նոր հավաքածուի զգեստներն ու աքսեսուարները: Բացասական մեկնաբանություններ են հայտնվել բրենդի պաշտոնական սոցիալական ցանցերում: Բրենդի էջի հետեւորդները նշել են, որ ամանորի հավաքածուն հարգանքի տուրք է մատուցում ռուսական մշակույթին եւ բնությանը: Մեկնաբանություններում օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի մինչև ոմանք հիանում էին նկարահանումների գեղեցկությամբ, մյուսները բացասական մեկնաբանություններ էին գրում: