Արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ բնագավառում օրինախախտումները շարունակվում են:Վերջին շրջանում կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի քանի տնտեսվարողի տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ:
Տնտեսավարողներն էլ բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով` գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում: Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեն նախաձեռնվել է մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ: Նման միջոցառումները շարունակվում են: