Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է Սև ուրբաթ-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և այլ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Ընդ որում, այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել նոր օրենքներ, որոնք կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար: Ըստ այդ կարագվորումների ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից, ակցիա իրականացնողն ապահովում է միջին եւ զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար,միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ:
Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով, ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ: Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 %-ի չափով: