Ընտանեկան և սոցիալական նպաստի, նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումը հաջորդ տարվա հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում կիրականացվի անկանխիկ եղանակով:
Գործող կարգավորումներով՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ և անկանախիկ եղանակներով: 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակի և կենսաթոշակի վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով:
Կենսաթոշակառուի ընտրությամբ՝ նրա դիմումի հիման վրա կանխիկ եղանակով վճարվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձին: Ներկայացված նախագծով առաջարկվում, որ 2024 թվականից անկանխիկ եղանակով իրականցնեն վճարումները նաև մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.